211652_close_icon

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ժայռաբեկորներ են փլուզվել

views-count1988 դիտում article-date 11:34 23-02-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի առավոտյան` ժամը 04:00-05:00 սահմաններում, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի (Մ2) 241-րդ կմ-ում տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի: Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները մանրացնելու և ճանապարհահատվածը մաքրելու ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր