Մոսկվայում 62-ամյա կինը երեխա է ունեցել
Մոսկվայում 62-ամյա թոշակառու Գալինա Շուբենինան աղջիկ է ունեցել: Երեխային Կլեոպատրա են անվանել: Նա լիովին առողջ է ծնվել:
Թոշակառուն որոշել էր հղինանալ դեռեւս այն բանից հետո, երբ 10 տարի առաջ մահացել էր նրա տղան: Կինը ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 1996 թվականին ծննդաբերած 57-ամյա կնոջ արդյունքը:
Բժիշկները նշել են, որ նման տարիքում ծննդաբերելն, անուամենայնիվ, վտանգավոր է երեխայի եւ մոր համար: