211652_close_icon

Նովոսիբիրսկում կինը տրոլեյբուսի մեջ երեխա է ունեցել

views-count1116 դիտում article-date 09:29 26-12-2014
Նովոսիբիրսկի քաղաքապետարանից հայտնի է դարձել, որ թիվ 5 տրոլեյբուսի մի ուղևորուհու մոտ մեջքի ուժեղ ցավեր են սկսվել: Տրոլեյբուսում այդ ժամանակ եղել է աշխատանքային օրվա վերջում տուն վերադարձող տրոլեյբուսի վարորդ, 3 երեխաների մայր՝ Օլգա Նաֆտաևան, ով միանգամից հասկացել է, որ թե ինչ օգնություն պետք է ցուցաբերի: Նա կանգնեցրել է տրոլեյբուսը, խնդրել է բոլոր ուղևորներին դուրս գալ, և ուղևորներից մեկի հետ սկսել է ընդունել երեխայի ծնունդը: Մինչ բժիշկները կժամանեին, երեխան արդեն բարեհաջող լուս աշխարհ է եկել:

Նմանատիպ նյութեր