Լավրովն ու Քերին կրկին քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ֊ի գլխավոր քարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում և Ղրիմում տիրող իրավիճակը։ Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ակտիվ քննարկումները»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը նախազգուշացրել է ԱՄՆ֊ին՝ ի վնաս ռուս֊ամերիկյան հարաբերությունների հապճեպ որոշումներ չկայացնել։