Այս պահին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Փակ է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: