211652_close_icon
views-count18215 դիտում article-date 17:12 22-02-2015

Վրաերթի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված, մահացած 8 ամսական երկվորյակի եղբայրը նույնպես մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիվանդանոցում մահացել է 8 ամսական Տիգրան Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել Նորք Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդությամբ դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վրաերթի հեղինակ, 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը: Դատավոր Ռուբիկ Ներսիսյանը դռնփակ դատական նիստը անելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/20/43705/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից փետրվարի 19-ին Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վրաերթի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էին վրաերթ կատարած վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենան վարել էր 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ սկզմից Ռ. Ավետիսյանը Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրի դիմաց վրաերթի էր ենթարկել Նորք-Մարաշ 6-րդ փողոցի բնակիչ, 83-ամյա Անահիտ Կարապետյանին, այնուհետև առաջ ընթանալով՝ վրաերթի էր ենթարկել մայթին կանգնած Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի բնակիչ, 30-ամյա Աննա Հարությունյանին և 8-ամսյա երկվորյակ եղբայրներ՝ Տիգրան և Արման Հարությունյաններին: Վրաերթի հետևանքով վերջիններս և վարորդի ուղևոր, 59-ամյա Գայանե Ժամկոչյանը տեղափոխվել էին հիվադանոցներ: Վրաերթի հետևանքով Տիգրանը մահացել էր, իսկ նրա եղբայրը՝ Արմանն ու մայրը՝ Աննան, մյուս վրաերթի ենթարկված Անահիտը՝ գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, իսկ Գ. Ժամկոչյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել էին միջին կայուն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր