Ֆրանսիացի ուսանողը դասախոսել է հայկական դպրոցում
Արդեն երրորդ շաբաթն է՝ ՀՊՄՀ-ի №57 հիմնական դպրոցի 5-րդ դասարանում ֆրանսերենի դասն անցկացնում է Ժոֆրե Կառոնը, ով Ֆրանսիայի Լիլի համալսարանի մանկավարժության և կրթության բարձրագույն դպրոցի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող է և իր պրակտիկան անցկացնում է Մանկավարժական համալսարանում:
«Ֆրանսիացի ուսանողի դասերը անցան մեծ խանդավառությամբ. Աշակերտները եւ Ժոֆրե Կառոնը մեծ որգևորությամբ էին պատմում իրենց համատեղ ստացված աշխատանքի մասին»,-տեղեկանում ենք Մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից:
Չնայած ֆրանսերենը նոր առարկա է դպրոցում, սակայն աշակերտներն արդեն հասցրել են սիրել: