5323 դիտում
21:18 11-10-2019
«WCIT 2019» ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովի բանախոս, տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Ստեփան Հսուին դասախոսել է ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ «WCIT 2019» ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովի բանախոս, Միչիգանի պետական համալսարանի հետազոտությունների և նորարարությունների կենտրոնի փոխնախագահ և տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Ստեփան Հսուին։
Ապագա բժիշկներն ու սովորողները հնարավորություն ունեցան ներկա գտնվել «Genomics, AI, Posibilities of Future Medicine and Challenges in Bioethics» խորագրով դասխոսությանը: Տեսական ֆիզիկայի պրոֆեսորն անդրադառնալով կենդանի օրգանիզմների գեների և գենոմի ուսումնասիրությանը՝ ներկայացրեց ապագա բժշկության հնարավորությունները, ինչպես նաև կենսաէթիկայի մարտահրավերները:
Նշենք, որ հայտնի գիտնականը մեծ ներդրում ունի ինչպես գենոմիկայի, այնպես էլ բիոինֆորմատիկայի, գաղտնագրման և տեղեկատվական անվտանգության ոլորտում: Ստեփան Հսուին 2017 թվականին հիմնել է «Genomic Prediction»-ը, որն ապահովում է առաջադեմ գենետիկական թեստավորում և բիոինֆորմատիկա IVF արդյունաբերության մեջ: 2018-ին նրա լաբորատորիան ստեղծեց առաջին ճշգրիտ գենոմի կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել մի շարք հիվանդությունների ռիսկերը:
«WCIT 2019» ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովի բանախոսը պատրաստակամություն է հայտնել դասախոսությամբ հանդես գալ ԵՊԲՀ-ում, քանի որ կարևորում է փորձի փոխանակումը՝ հատկապես երիտասարդների հետ՝ համարելով, որ այն զարգացման լավագույն միջոցն է:
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
12:12 06-06-2019
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մասնակցության հնարավորությունը ներկայացվել է ասիացի գործարարներին
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»