211652_close_icon
views-count1759 դիտում article-date 22:16 21-02-2015

Արարատում անցորդներին գրքեր են բաժանել. լուսանկարներ

Գիրք նվիրելու արարողությունը Արարատի մարզում սկսվեց վաղ առավոտից: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողները շնորհավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գրքի տոնի առթիվ և նրան նվիրեցին հայ դասականների գործերը: Մարզպետարանի բակում անցնող-դարձողներին երիտասարդները բաժանեցին շուրջ 60 կտոր գիրք: Միջոցառումը շարունակվեց Զանգակատուն համայնքում` Պարույր Սևակի տուն-թանգարանում, որտեղ ներկա էին նաև սահմանամերձ Լուսաշող, Տիգրանաշեն, Լանջառ և մյուս համայնքների ղեկավարները, դպրոցի տնօրեններ, աշակերտներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր