211652_close_icon

Տավուշի 5 բնակիչ մարզպետի հրամանով ֆինանսական աջակցություն կստանա

views-count1671 դիտում article-date 17:39 21-02-2015
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանի տարածաշրջանում: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 11 քաղաքացի Նոյեմբերյան քաղաքից, Կողբ, Այրում, Դովեղ համայնքներից: Այս անգամ աշխատանքի տեղավորման հարցով մարզպետին էին դիմել 3 քաղաքացի, բնակարանի խնդրի լուծման հարցով՝ 1 քաղաքացի, բուժման, սոցիալական որոշակի հարցերի լուծման համար խնդրում էին ֆինանսական աջակցություն 5 քաղաքացի, և այլ բնույթի հարցերով դիմել էին 2 քաղաքացի: Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց Աստղիկ Աբովյանի աշխատանքի տեղավորման հարցում: Մյուսների հարցին ընթացք տրվեց և օրենքով սահմանված ժամկետներում նրանց պատասխան կտրվի: Իսկ ֆինանսական աջակցություն խնդրող բոլոր քաղաքացիների պահանջը, մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ, կբավարարվի:

Նմանատիպ նյութեր