Քաղաքական ուժերին ֆինանսական աջակցություն հատկացվեց․ «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ԱԺ ընտրությունների ժամանակ 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
Այդպիսի կուսակցությունների կամ դաշինքների թիվը 5-ն է՝ «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», ՀՀԿ և ՀՅԴ:
Ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվելու է 103 մլն 725 հազար դրամ: Նշյալ գումարը կուսակցությունների միջև կբաշխվի հետևյալ կերպ.
«Իմ քայլը» դաշինք՝ 78 մլն դրամ,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 9 մլն 150 հազար դրամ,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7 մլն դրամ,
Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 5 մլն 200 հազար դրամ,
Դաշնակցություն՝ 4 մլն 300 հազար դրամ: