211652_close_icon
views-count37728 դիտում article-date 14:14 21-02-2015

Մոսկովյան փողոցում Камаз-ը հպվել է հաստաբուն ծառին. ծառի մի հատված էլ ընկել է թույլատրելի տեղում կայանված BMW X6-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13: 30-ի սահմաններում Камаз մակնիշի 534 ԼՕ 64 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոսկովյան փողոցում ընթանալիս Камаз-ով բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը կոտրվել և ընկել է մայթեզրում՝ թույլատրելի հատվածում կայանված BMW X 6 մակնիշի 21 ՕՍ 525 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել «Ինգո Արմենիա» և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Տեղում են նաև «Կենտրոն» կանաչապատման պատասխանատուները ու սպասում են, որպեսզի ՃՈ աշխատակիցներն ավարտեն իրենց գործողությունները, որից հետո ծառը նրանց կողմից մասնատվելու է: Ծառից մի հատված վնասել է նաև Վազ 2107 մակնիշի 34 OD 527 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայր ժամանած ԱՊՊԱ-ի ներկայացուցիչն ասում էր, որ Камаз-ը «ԿԱՍԿՈ» տեսակի ապահովագրություն ունի «Ինգո Արմենիա» ընկերության կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր