25377 դիտում
19:40 17-05-2021
Երևանում ծառի մի հատված կոտրվել և ընկել է կայանված Mitsubishi-ի վրա. ժամանել են հրշեջ-փրկարարներն ու Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 47 շենքի բակում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:
Փրկարարներն ու թաղապետարանի աշխատակիցները կայանված Mitsubishi Pajero io-ի վրայից հեռացրել են կոտրված ծառը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանում նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, որպեսզի փաստի առթիվ նյութեր նախապատրաստեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+