211652_close_icon

Խուզարկությամբ առգրավել են փամփուշտ և թմրամիջոց

views-count1791 դիտում article-date 15:38 21-02-2015
Փետրվարի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի Վանդանանց փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Արամ Հ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, տան ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, իսկ ավտոտնակից՝ 1.5 գ կանեփանման զանգված: Նշանակվել են փորձաքննություններ: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր