211652_close_icon
views-count2086 դիտում article-date 13:16 21-02-2015

Հակառակորդը վերջին 7 օրում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է ավելի քան 10000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր