2302 դիտում
09:21 21-02-2015
Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է, բուք, մառախուղ, տեսանելիությունը՝ ցածր
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
[b]Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Թորոսգյուղի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ը:
[/b]
[b]Դժվարանցանելի են Ապարան-Արագած ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հատվածը:
[/b]
[b]Սյունիքի մարզում բուք է և ցածր տեսանելիություն:
[/b]
[b]Դիլիջանի ոլորաններում և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
[/b]
[b]Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է:
[/b]
[b]Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:
[/b]
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Նմանատիպ նյութեր
1384 դիտում
09:45 29-11-2024
Բուք, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին
Այս բաժնից
466 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
943 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
718 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ