Արտահանումը ՀՀ-ից նվազել է 22%-ով. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ–ից նվազել է 22%ով՝ անցած տարվա հունվարի համեմատ: Արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց: Սակայն նման անկումը ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ:
Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը»: «Արտահանման մրցունակության բարձրացումը» ուղղակիորեն ենթադրում է, որ դրամի արժեզրկումը պետք է հանգեցնի արտահանման աճին, և դա դրամի արժեզրկման միակ դրական կողմն է: Սակայն գործնականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը հա՛մ դրամը արժեզրկվել է բերելով մարդկանց աղքատացմանը, հա մ էլ արտահանումն է նվազել, այն էլ 22%-ով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


