Իսրայելական զենքի արտահանումը նվազել է մեկ միլիարդ դոլարով
Իսրայելական սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանումը 2013 թվականին կրճատվել է մինչև 6.54 միլիարդ դոլարի, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ այն կազմել է 7.47 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի ՊՆ-ը:
Վերջինս արտահանման այդ անկումը շաղկապել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների ռազմական բյուջեների կրճատման հետ: Բացի այդ, իսրայելական զենքի արտահանման վրա բացասաբար է ազդել Աֆղանստանից կոալիցիոն զորքերի դուրս բերումը: