Կարատեի պարապմունքներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Փետրվարի 23-ին, ժամը 14.00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում տեղի կունենա ՏԿԱԻՆ հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի առաջին պարապմունքը, ինչպես նաև հայտնի երգիչների մասնակցությամբ ֆլեշմոբ։
Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառմանն ուղղված այս ծրագիրն իրականացնում է JKA Armenia - Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան` ՀՀ ՏԿԱԻ նախարարության և «Ունիսոն» ՀԿ-ի աջակցությամբ: