Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Աբովյանում, Հրազդանում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Թալինում, Գյումրիում, Աշոցքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
[color=#CC0000]Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է, Արագածի տարածաշրջանում՝ ուժեղ քամի:[/color]
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: