211652_close_icon

Սաստիկ բուք է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում

views-count2574 դիտում article-date 10:23 20-02-2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում տեղում է ձյուն: Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ-Կապան միջպետական ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Սաստիկ բուք է Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր