211652_close_icon

Աշխատակիցը գողացել է տնօրենի գույքը

views-count1324 դիտում article-date 12:18 20-02-2015
Հունվարի 31-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1986 թ. ծնված Էդգար Մ.-ն հաղորդում էր տվել, որ Աբովյան փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակից Արտակ Ա.-ն գողացել է ավտոլվացման կետի տնօրենին պատկանող 4 անվադողերն ու 4 անվահեծերը: Փետրվարի 18-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արշակունյաց պողոտայի թիվ 314 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արտակ Ա.-ին, ով խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր