ԱՄՆ-ն և Թուրքիան կմարզեն սիրիացի ընդդիմադիրներին
Վաշնգտոնն ու Անկարան Սիրիայի ընդդիմադիր ներկայացուցիչներին վերապատրաստելու համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատանը:
Բացի այդ, երկու երկրները հատուկ զինվորական սարքավորումներ կուղարկեն Սիրիա: Փաստաթուղթը ստորագրել են Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը և Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Միացյալ Նահանգները ծրագրում է սիրիացի 1200 խաղաղ բնակիչների պատրաստել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: