Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդը Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չի ժամանելու. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ թերթին տեղեկացրել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան չի ժամանելու՝ հավելելով. «Այդ օրը պատարագ պիտի մատուցանեմ»: Թերթի հարցին՝ հնարավո՞ր է սրբագանը մասնակցելու է Գալիպոլիի (Չանաքքալե) հաղթանակի 100-րդ տարեդարձին, որին մասնակցելու համար Թուրքիա էր հրավիրվել նաև Սերժ Սարգսյանը, պատասխանել է. «Ներողություն, բայց ոչ մեկ նյութի մասին գաղափար հայտնել չեմ ուզի ես»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։