211652_close_icon
views-count48696 դիտում article-date 09:09 20-02-2015

Նոր մանրամասներ Երևանում 4 հոգու, այդ թվում՝ 2 երկվորյակ եղբայրների վրաերթից. վրաերթի հեղինակը մասնագիտությամբ իրավաբան է. նա ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի Արմենակյան փողոցում տեղի ունեցած վրաերթի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել են վրաերթ կատարած վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սկզմից Ռ. Ավետիսյանը Նորք- Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրի դիմաց վրաերթի է ենթարկում Նորք-Մարաշ 6-րդ փողոցի բնակիչ, 83-ամյա Անահիտ Կարապետյանին, այնուհետև առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկում մայթին կանգնած Նորք-Մարաշ վարչական շրջանի Ամառանոցային փողոցի բնակիչ, 30-ամյա Աննա Հարությունյանին և 8-ամսյա երկվորյակ եղբայրներ՝ Տիգրան և Արման Հարությունյաններին: Վրաերթի հետևանքով վերջիններս և վարորդի ուղևոր, 59-ամյա Գայանե Ժամկոչյանը տեղափոխվել են հիվադանոցներ: Վրաերթի հետևանքով Տիգրանը մահացել է, իսկ նրա եղբայրը՝ Արմանն ու մայրը՝ Աննան, մյուս վրաերթի ենթարկված Անահիտը՝ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ Գ. Ժամկոչյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին կայուն: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/19/43623/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել 4 հոգու: Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ էին, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին օգնել էին քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ: Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին: Դեպքի վայրում հավաքվածներն պատմել էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել էր հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել էին կանխել նրա փախուստը: Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկացրել էին, որ երեխաներից մեկը մահացել է, մնացած 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայրում ամբողջովին կոտրվել էր մանկական սայլակը: Օպերատիվորեն ժամանել էին Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, ովքեր կարողացան վարորդին տեղափոխել ոստիկանական բաժանմունք, որպեսզի վրաերթի ենթարկվածների հարազատները հաշվեհարդար չտեսնեն, քանի որ իրավիճակն ամբողջովին լարված է: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էին հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Անդրանիկ Փարսադանյանը: Առաջին պահից դեպքի վայրում էր նաև Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը: Մարաշի ոստիկանները Volkswagen մակնիշի մեքենայի մեջ հայտնաբերել էին 50-ամյա Ռազմիկ Ավետիսյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական: Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վրաերթի ենթարկված վիրավորների և մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիրավորներին առաջինը տեղափոխել էին Նորք-Մարաշում գտնվող ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ, ցավոք, երեխաներից մեկն արդեն մահացել էր, իսկ մյուսին տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրելուց հետո տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը հայտնել էր, որ վիրավոր երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա. Փարսադանյանի որոշմամբ վարորդ Ռ. Ավետիսյանը ձերբակալված է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր