ԻՊ-ի դեմ պայքարի համար Սիրիայում 1200 մարդ կվերապատրաստվի. Ջ. Կիրբի
                        ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսվում է Սիրիայում 1200 մարդու ուղարկել վերապատրաստման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: 
Թե որտեղ կոնկրետ կանցկացվի ուսումնական պրոցեսը դեռ հայտնի չէ: 
Ըստ Ria գործակալության՝ Ջոն Կիրբին նշել է, որ արդեն ընտրված է 1200 մարդ, ովքեր կարող են մասնակցել այդ գործընթացին և ծրագրին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

