ՄԱԿ-ը Իրանից պահանջել է չեղյալ հայտարարել քուրդ երիտասարդի մահապատժի վճիռը
                        ՄԱԿ-ի փորձագետները միացել են միջազգային մի խումբ իրավապաշտպաններին՝ պահանջելով Իրանի իշխանություններից չեղյալ հայտարարել քուրդ երիտասարդի՝ Սաման Նասիմի մահապատժի վճիռը:
Նասիմը, ով ձերբակալվել է 17 տարեկանում, խոստովանել է, որ մասնակից է եղել ահաբեկչությանը, սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները համոզված են, որ նա հանցանք է խոստովանել ճնշման տակ: 
ՄԱԿ-ում դատավճիռը համարում են միջազգային իրավունքի խախտում, քանի որ արգելված է անչափահասին մահապատժի ենթարկելը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

