Իրանում չեղյալ են հայտարարել միլիարդատեր Բաբաք Սանջանիի մահապատժի վճիռը
Իրանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Բաբաք Սանջանիի մահվան դատավճիռը, ով ներգրավված էր եղել խոոր կոռուպցիոն սկանդալների մեջ, հաղորդում է ISNA գործակալությունը։
Մագնատի անունը հայտնի էր դարձել 2012 թվականի վերջին՝ կապված արևմուտքի կողմից Իրանի դեմ միջուկային ծրագրի հարցով կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետ։
Սանջանին ներառվել էր ԱՄՆ-ի և Արևմուտքի «սև ցուցակի» մեջ՝ սահմանված պատժամիջոցները, այն է՝ նավթի արտահանման արգելանքը շրջանցելու համար։ Բացահայտվել էր պետական նավթի վաճառքից ստացված շուրջ 2 մլրդ դոլարի եկամտի ստացման դեպք։ Հարցազրույցում Սանջանին ասել էր, որ օգնել է միայն նավթի վաճառքի եկամուտը փոխանցելու հարցում։ Իսկ այդ խնդրանքով իրեն դիմել էր Իրանի Կենտրոնական բանկը։
Այս տարվա մարտին դատարանը Սանջանիի դեմ դատավճիռ կայացրեց՝ մահապատիժ, սակայն վճռից հետո նրա փաստաբանը դիմեց դատարան՝ վճիռը բողոքարկելու։ Մինչ Սանջանիի ձերբակալությունը, նրա ունեցվածքը գնահատվում էր 14 մլրդ դոլար։ Նա Իրանում, Թուրքիայում, Տաջիկստանում, Մալազիայում, Արաբական Միացյալ Էմիրաթներում ունի 65 ընկերություն։