211652_close_icon
views-count8786 դիտում article-date 09:54 19-02-2015

Ավտովթար՝ Երևանում. 43-ամյա վարորդը Ford-ով գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 43-ամյա Էմիլ Գալստյանը իր վարած Ford մակնիշի 34 VN 459 համարանիշի ավտոմեքենայյով Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընկած ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր