25755 դիտում
09:43 19-02-2015
Երևանում 28-ամյա վարորդը «գոլդ» համարանիշներով Range Rover-ով ավտոմեքենայի ջարդ է արել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Հայկ Ալեյանը իր վարած Range Rover մակնիշի 88 OQ 808 համարանիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Ավետիսյան փողոց ընկած ճանապարհահատվածում բախվել է մայթեզրին կայանված Երևանի բնակիչ, 40-ամյա Ռոլանդ Ասլանյանի վարած Opel Astra մակնիշի 34 ՕM 738 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն մինչ վթարի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ, Range Rover-ի վրայից հանել էին համարանիշները:
Երբ ՃՈ աշխատակիցները հարցրեցին, թե ինչու է մեքենան առանց համարանիշների, մի քանի երիտասարդ ասում էին, թե հարվածի հետևանքով համարներն ընկել, կորել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, այնուամենայնիվ, Ն. Աշրաֆյանի պահանջով վարորդը «կորած» համարանիշները փնտրեց ու գտավ ու տեղադրեց իր՝ «ուտիլի» վերածած «երկաթյա նժույգի» վրա:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի բնակիչ Լևոն Մինասյանի անվամբ:
Նախնական տվյալներով RANGE ROVER մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 240.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+