Ֆուտզալի Հայաստանի առաջնություն. «Թալգրիգն» ու «ՀՊՏՀ»-ն ոչ-ոքի խաղացին
Այսօր կայացավ ՀՀ ֆուտզալի 2014-2015 թթ. առաջնության 9-րդ տուրի կենտրոնական մրցավեճը, որում հանդիպեցին «ՀՊՏՀ»-ն և «Թալգրիգը»:
Առաջին կեսն ավարտվեց «Թալգրիգի» հաղթանակով 2:1 հաշվով: Երկրորդ կեսում «ՀՊՏՀ»-ն ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլև առաջ անցավ հաշվի մեջ, սակայն խաղը հաղթանակով ավարտել նրան չհաջողվեց:
«Թալգրիգը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, և առաջնության երկու առաջատարների հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
«Թալգրիգը» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «ՀՊՏՀ»-ի նկատմամբ ունենալով 1 միավորի առավելություն: