Հայաստանի և Ուկրաինայի Մ-19 հավաքականները ոչ-ոքի խաղացին
Օգոստոսի 13-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Ուկրաինայի Մ-19 հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հաշիվը բացեցին հյուրերը. 41-րդ րոպեին աչքի ընկավ Դենիս Արենդարուկը: 67-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Աղավարտ Պետրոսյանը:
Հայաստան - Ուկրաինա`1:1
գոլեր` Աղավարտ Պետրոսյան 67' - Դենիս Արենդարուկ 41'
Հայաստան. Անատոլի Այվազով- Հակոբ Հակոբյան, Ռոբերտ Հակոբյան, Աղավարտ Պետրոսյան, Հովհաննես Պողոսյան, Հովհաննես Փանոսյան, Ալիկ Հովհաննիսյան, Գևորգ Խուլոյան, Էմիլ Եղիազարյան, Դավիթ Մարտիրոսյան, Արման Բարսեղյան