211652_close_icon
views-count2328 դիտում article-date 08:35 19-02-2015

Չգիտես, թե «վերադասներից» ով, երբ և ինչպես է բարիշելու. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Ես, իհարկե, փորձագետ չեմ, բայց, իմ կարծիքով՝ քաղաքական և այլ բախումները լուսաբանելու ստանդարտներ չկան: Այն, ինչ գրված է դասագրքերում, խիստ պայմանական է. դու կարող ես լինել բարիկադի մի կողմում և լուսաբանել կոնֆլիկտը հասկացնելով, որ քո կողմը մարմնավորում է աշխարհի բարիքն ու արդարությունը, իսկ հակառակ կողմը, ինչպես սիրում է ասել գյումրեցի մի գործիչ՝ «սատանեքի ծնունդ են»: Դու կարող ես նաև ամեն ինչին նայել «թռչունի բարձունքից» և վերապահումներ ունենալ երկու կողմերի նկատմամբ: Բայց դու չես կարող ասել՝ ահա այսպես է պետք անել: Ամեն մեկն իր պատկերացումներն ունի: Կա ևս մի սկզբունք, ավելի ճիշտ՝ բարի խորհուրդ՝ ինքնամոռաց կերպով «չքցվել» քարոզչության մեջ, ինչպես որ դա վերջերս անում են, օրինակ, Արմեն Աշոտյանն ու Գառնիկ Իսագուլյանը, իսկ նրանցից առաջ՝ շատ-շատերը: Նախ՝ չգիտես, թե «վերադասներից» ով, երբ և ինչպես է բարիշելու, իսկ բարիշելու դեպքում պարզ է, որ անհարմար վիճակի մեջ ես հայտնվելու՝ «վատամարդը» դու ես դուրս գալու: Նման ինքնամոռացության դեպքում կա նաև հետևյալ վտանգը, եթե մենք պատրաստվում ենք մինչև կյանքի վերջ ապրել Հայաստանում (ես որ՝ հաստատ)՝ անկախ հասարակարգերից և քաղաքական վայրիվերումներից, ապա, հաշվի առնելով մեր երկրի չափերը, մեծ է հավանականությունը, որ այն մարդուն, որի մասին չափից դուրս «սուր» բան ենք ասել, մի օր հանդիպելու ենք փողոցում: Կարիք կա՞ հակառակ մայթն անցնելու»: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր