211652_close_icon
views-count1694 դիտում article-date 07:47 19-02-2015

Կոստանյանը Չայկային նամակ ուղարկե՞լ է, թե ոչ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հրաժարվել են թերթին տրամադրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու վերաբերյալ: Դատախազությունից հրաժարվել են նաև տրամադրել նամակի ելքի լուսապատճենը: Թերթի գրությանը պատասխանել ենՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից. «Ի պատասխան Ձեր հարցման, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների, տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն: Հաշվի առնելով տվյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը. գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն: Ինչ վերաբերում է նամակը ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»: Այսպիսով, հարցը իրականում Կոստանյանը Չայկային նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, մնում է օդում առկախված: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր