Մոսկվայում վետերանները Հաղթանակի տոնին օգտագործված գաջեթներ նվեր կստանան
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գերմանացի ֆաշիստների դեմ տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայի իշխանությունները վետերաններին օգտագործված, սակայն «իդեալական վիճակում» գաջեթներ կնվիրեն և 1945 թ-ի «Правда» թերթի մայիսի 9-ի համարը:
Վետերանները պետք է անկետա լրացնեն, թե ինչ գաջեթ են նախընտրում՝ հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ: