1971 դիտում
20:05 18-02-2015
Տեղի ունեցավ «Որակյալ կրթություն բոլորի համար» ուսանողական ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը
Փետրվարի 17-ին Էրեբունի պլազա կենտրոնի Ուրարտու դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի համագործակցության արդյունքում տպագրված «Որակյալ կրթություն բոլորի համար» ուսանողական ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից կատարված հետազոտության զեկույց, որը տպագրվել էր ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ, ուսանողական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման եւ ընդարձակման, կրթության որակի վերաբերյալ տեղական մակարդակում քննարկումների կազմակերպման եւ այդ գործընթացում ընդգրկված ուսանողների աջակցության նպատակով: ՀՈւԱԱ-ի կազմում ձեւավորված ժամանակավոր փորձագետ-ուսանողների խումբը, հետազոտելով եվրոպական կրթական փորձն ու գործող չափանիշները, կազմել էր ուսանողների համար նախատեսված այս ուղեցույց, որն ուղղված է որակյալ կրթության վերաբերյալ ուսանողների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին նաեւ տվալ հետազոտության արդիականությունը եւ ապագայում իրականացվելիք քայլերը, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների ներգրավվածության եւ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
ՀՈՒԱԱ-ի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպված այս միջոցառմանը նեկա էին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի բարձրագույն կրթության ոլորտի փորձագետներ, Տեմպուսի Երեւանյան գրասենյակի ղեկավար անձնակազմը, Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը, Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի որակի ապահովման կենտրոնների ղեկավարներն իրենց անձնակազմերով, ուսանողական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ ու ակտիվ անդամներ, որն անցավ հաճելի ու ջերմ մթնոլորտում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
643 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
532 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
748 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am