211652_close_icon

Դանակի հարված՝ եղբոր կողմից

views-count1724 դիտում article-date 15:16 18-02-2015
Փետրվարի 13-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Արման Վ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 151/Գ հասցեի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արման Վ.-ին իրենց խանութում, վիճաբանության ժամանակ, դանակահարել է եղբայրը` 1983 թ. ծնված Արթուր Վ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր