Ադրբեջանում 16-ամյա աղջիկը վիրավորանքից դանակի 17 հարված է հասցրել իր 8-ամյա զարմիկին
Ադրբեջանի Մասալինի շրջանի Արաբ գյուղի 16-ամյա բնակչուհի Նարմինա Շահիևան դանակի 17 հարված է հասցրել իր 8-ամյա զարմիկին:
Պարզվել է, որ աղջիկն ամուսնանալու նպատակով ծրագրել էր փախչել իր բարեկամի տղայի հետ, սակայն 8-ամյա տղան տեսել էր նրանց փախչելիս և այդ մասին հայտնել մորը:
Իրավապահներին հաջողվել է գտնել Շահիևային և նրա սիրեցյալին: Շահիևան վերադարձվել է տուն, իսկ նրա սիրեցյալը ոստիկանություն է տարվել: Փոքրիկից վրեժ լուծելու համար 16-ամյա աղջիկը հարձակվել է երեխայի վրա և դանակի 17 հարված հասցրել: Տղային տեղափոխել են հիվանդանոց, իսկ աղջիկը ձերբակալվել է:


