Փրկարարները բացել են փակ դռները
Փետրվարի 18-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկիի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (բնակիչն ունի վատ ինքնազգացողություն):
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. շտապօգնության աշխատակիցները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Փետրվարի 18-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: