Ռուսաստանում կինն ընկել է ավտոբուսից եւ վրաերթի ենթարկվել
                        ՌԴ Ալթայի շրջանում իրավապահները հետաքննում են Բարնաուլ քաղաքում տեղի ունեցած դեպքը: Մի կին ընկել է №17 երթուղին սպասարկող ավտոբուսից եւ հայտնվել ճանապարհի երթեւեկելի հատվածում: 
Ավտոբուսի վարորդը չի նկատել, որ ուղեւորուհին ընկել է, եւ շարունակել է ճանապարհը: Կինն ընկնելուց հետո վրաերթի է ենթարկվել: Նա մահացել է շտապօգնության մեքենայում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

