Փոթիիի նավահանգստում ջուրն է արտահոսել 10 տոննա թունաքիմիկատ
Վրաստանի Փոթի նավահանգստում տեղի է ունեցել 10 տոննա խեժի պիրոլիզի արտահոսք: Այդ մասին հայտնել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը:
Այն ջուչր է թափվել Մալթայի դրոշը կրող TANA նավի վրա բարձելու ժամանակ: Նավահանգստում աշխատողների մոտ կա գլխապտույտ, սրտխառնոց և թուլություն: Մի քանի տասնյակ մարդկանց տրվել է առաջին բուժօգնություն:
Այս պահին ընթանում են քիմիական արտադրանքի մաքրման աշխատանքներ: Նավահանգստի ադմինիստրացիան, որը պատկանում է դանիական AP Moller-Maersk կորպորացիայի մեջ մտնող APM Terminals ընկերությանը, առայժմ պաշտոնական արձագանք չի տվել միջադեպին: