27506 դիտում
22:42 17-02-2015
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 4 վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 60-ամյա Վալերիկ Վերդոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 21 ՍՏ 295 համարանիշի և Երևանի բնակիչ, 40-ամյա Հովիկ Մակարյանի վարած Opel Astra մակնիշի 23 ՕՍ 280 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 07-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակիչ, 59-ամյա Լարիսա Աբրահամյանն ու Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Աղասի Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիներն ու այդ պահին այդտեղով անցնող վարորդները և նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ուժերով: 4 վիրավորներ այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները: Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր Լևոն Կարապետյանի և համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Կարո Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Ճանապահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկութունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2140 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)