Արթուր Աբրահամը բաց մարզում է անցկացրել. ֆոտոշարք
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազադահլիճում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին:
Այսօր` փետրվարի 17-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Փոլ Սմիթն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.20 - 1.30-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):
Լուսանկարները` Սեբաստան Հեգերի