1061 դիտում
18:21 17-02-2015
Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2015 թ. առաջին նիստը
Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը, մարզխորհրդի անդամներ, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի տարածքային զինկոմներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Գեղարքունիքի մարզում 2014 թ. ձմեռային զորակոչի արդյունքների և 2015 թ. ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը: Մարզում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կատարվել են ըստ պլանային առաջադրանքի:
Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատանքային միգրանտների հանդեպ սահմանված մուտքի արգելքի վերանայման հարցի եւ ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտքի թույլտվություն ստանալու գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների կողմից արգելման մուտքի վերանայման հետ կապված դիմումները, սկսած անցած տարվա հունիս ամսից, մուտքագրվում են Գեղարքունիքի մարզպետարանում, հաշվառվում եւ ուղարկվում ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայություն, այնուհետ՝ ՌԴ միգրացիոն ծառայություն, որտեղ և քաղաքացիներին պատասխանում են օրենքով սահմանված կարգով: Հաստատված համագործակցության շնորհիվ արդեն մի շարք աշխատանքային միգրանտների մուտքը ՌԴ թույլատրվել է, իսկ մյուս դիմողների պատասխանները կտրվեն առաջիկայում:
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
18:19 29-04-2014
Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի առաջին նիստը. տեսանյութ
Այս բաժնից
700 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
973 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1207 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ