Հաշմանդամություն ունեցողների հարցերով հանձնաժողովի նիստ` Լոռիում
Փետրվարի 18-ին Վանաձորում տեղի կունենա Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը:
Նիստի ընթացքում կտրամադրվի հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում 2014թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն:
Կամփոփվեն «Սեյվ Դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Լայֆ» ծրագրի 2012-2014թթ. Արդյունքները եւ կներկայացվի ծրագրի հետագա ընթացքը: Տեղի կունենա նաեւ «Լիարժեք կյանք» լրատուի հայտարարած «Հաջողության պատմություն» լրագրողական հրապարակումների մրցանակաբաշխությունը: