945 դիտում
16:51 17-02-2015
Համակարգչային քննությունները բարձրացնում են անաչառությունը. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Երևանի պետական բժշկական համալսարանի էլեկտրոնային գրադարանի նոր սրահի բացման արարողությանը: Ինչպես իր խոսքում նշել է նախարար Ա. Աշոտյանը սա բուհում բացված երկրորդ ժամանակակից համակարգչային տեխնիկայով հագեցած էլեկտրոնային սրահն է, որն հնարավարություն է տալիս քննությունները կազմակարպել համակարգչային եղանակով.
"Քննությունների անաչառության բարձրացման կարևոր նախապայմաններից մեկը մարդկային գործոնի ազդեցության նվազեցումն է: Համակարգչային քննությունը թույլ է տալիս գրեթե վերացնել անմիջական շփումը դասախոսի հետ `կտրուկ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը",- իր խոսքում նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ նորաբաց սրահը նաև լրացուցիչ հնարավարություն է ուսանողների համար` մուտք ունենեալ էլեկտրոնային կրթական պաշարների ինտերնետ տիրույթ: Նախարարի խոսքով` նորաբաց սրահում 100 համակարգիչներ են տեղադրված, որոնք հասանելի են ուսանողներին և կիրառվելու են ուսուցման գործընթացում: "Բուհական համակարգին ուղղված քննադատությունների մեջ հաճախ է շեշտվում այն հարցը, թե արդյոք թեստային մեթոդը գիտելիքի ստուգման լավագույն տարբերակն է: Պետք է նշեմ, որ այստեղ խնդիր կա, որովհետև շատ տեղերում թեստերը կրում են մեխանիկական բնութ և թեստային առաջադրանքի հաջող լրացնելը միշտ չէ, որ կարելի է նույնացնել գիտելիքի հետ: Նույն խնդիրն ունենք նաև ընդունելության քննությունների պարագայում, երբ դիմորդը պարապում է թեստերով և ոչ թե գիտելիքով: ճիշտ թեստեր կազմելը միջազգային մանկավարժության մեջ առանձին գիտություն է, որն ենթադրում է կազմել այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորինս կբացահայտեն գիտելիքը: Սա թեստեր կազմող դասախոսներից պահանջում է լրացուցիչ հմտություն",- նշել է նախարարը և հավելել, որ այս տեսանկյունից ԵՊԲՀ արդյունքները բավական տպավորիչ են:
ՀՀ ԿԳ նախարարը նշել է նաև, որ առաջարկություն կա ընդունելության քննությունները նույնպես ամբողջությամբ համակարգչային դարձնել, որպեսզի դիմորդները քննությունները հանձնեն օնլայն` համակարգչի առջև նսած՝ամբողջությամբ ավտոմատացված:
"Նախնական հետազոտություններն արված են` ՀԲ փորձագետների հետ համատեղ: Նման ծրագիր իրագործումը Հայաստանում գնահատվում է իրատեսական: Տրված է նաև համակարգի ներդրման ֆինանսական գնահատականը և ընդունելության քննությունների բարեփոխումների շրջանակում այս տարբերակը քննարկվում է` հաշվի առնելով հնարավոր բոլոր ռիսկերը",- նշել է նախարարը` շեշտելով, որ բուհական ընթացիկ համակարգչային քննությունների մոդելներն այս իմաստով արդյունավետ փորձ են ապահովում:
Անդրադառնալով լրագրողի ՝կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցին, նախարարը նշել է, որ դրանք չեն վերացել, սակայն նվազել են. "Կոռուպցիոն ռիսկերի նվազումը հստակ արձանագրված է և՛ տեղական, և՛ միջազգային փորձագետների և հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում: Կոռուպցիոն ռիսկերի նվազումը միտում է, բայց վերջնական չէ, որովհետև ես վստահ չեմ, որ եթե մենք դադարեցնենք ճնշումները, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն: Ես կասկածում եմ, որ մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը հասել ենք բացարձակապես մշակույթ փոխելով: Վստահ եմ, որ սա լրատվամիջոցների, նախարարության, հասարակության համատեղ աշխատանքի, և ոչ մտածելակերպի փոփոխության արդյունքն է: Ցավոք, մենք դեռ չենք հասել մտածելակերպային կայուն փոփոխությունների",- ասել է նախարարը և հավելել, որ ոչ միայն դասախոսն է մեղավոր կոռուպցիայի մեջ, այլև ուսանողը, ով շահագրգիռ է այլևայլ ճանապարհով գնահատական ստանալու մեջ:
Լրագրողների հետ զրույցում նախարարն անդրադարձել է կրթական համակարգին վերաբերող տարբեր խնդիրների՝ մասնավորապես բուհերի կառավարմանն ու վարկանիշավորմանը, դպրոցներում կրթական գործընթացի կազմակարպմանը և այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
21:05 18-07-2024
Վատ է, որ Փաշինյանն Ալիևին հասցրել է այն մարզավիճակին, որ նա տարբեր մատներ է բարձրացնում. Արմեն Աշոտյան
5159 դիտում
17:21 08-04-2014
Փաստաբանական դպրոցն ավարտած 2-րդ հոսքի ունկնդիրները հանձնեցին որակավորման 1-ին քննությունները. ֆոտոշարք
4385 դիտում
18:04 16-05-2014
ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում շարունակվում են ամփոփիչ ատեստավորման քննությունները
Այս բաժնից
694 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
970 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1207 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ