ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ում շարունակվում են ամփոփիչ ատեստավորման քննությունները
Մայիսի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա այցի ընթացքում ներկա գտնվեց «Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում» մասնագիտությամբ հեռակա ուսուցման ավարտական կուրսի «Հատուկ փրկարարական տրանսպորտային միջոցներ և տեխնիկա» մասնագիտական ամփոփիչ ատեստավորմանը:
Ուսանողները հանգիստ ու համարձակ պատասխանում են հանձնաժողովի նախագահի ու անդամների կողմից տրվող բոլոր հարցերին:
Ավարտական քննությունները շարունակվում են, իսկ պետական որակավորման հանձնաժողովները ցուցաբերում են օբյեկտիվ մոտեցումներ ուսանողների դրսևորած գիտելիքների ու հմտությունների հանդեպ: