123132 դիտում
18:57 17-02-2015
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանի մտերիմները շոկի մեջ էին գեներալ-մայորի պահվածքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, Արմավիր քաղաքում վերջին հրաժեշտը տվեցին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակից, ոստիկանության կապիտան Կնյազ Հովհաննիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թաղման արարողությանը մասնակցելու համար Արմավիր էին ժամանել Ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային բաժինների աշխատակիցները՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ:
Թաղման արարողությանը ներկա էին մեծ թվով արմավիրցիներ, մահացածի հարազատները, ընկերները, ինչպես նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի մի քանի վաշտերի ծառայողներ՝ գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թաղումը տեղի ունեցավ զինվորական կարգով, իսկ հավաքվածները ավելի շատ զարմացել էին,թե ինչու ՃՈ պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը չկար թաղման արարողությանը, այն դեպքում, երբ մարզի ոստիկանապետը՝ կար:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին. «Գաի պետը սկի դեպքի օրը չի ժամանել դեպքի վայր, որպեսզի սեփական աչքերով տեսնի ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով իր աշխատակիցը մահացավ, ուր մնաց թե՝ թաղմանը գար և մենք միքիչ զայրացած ենք, որ նա չկար, որպես սփոփանք, մենք սպասում էինք նրան: Բայց լավ էր, գոհ ենք Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանից, նրա տեղակալ Ս. Հովհաննիսյանից, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ս. Խուդոյանից, վաշտերի հրամանատարներից, ովքեր այս ծանր կորստի պահին մեզ եղան թև ու թիկունք»:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/15/43198/]ֆոտոլրագրողը հայտնել էր[/url], որ խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Բախվել էին Mercedes, ВАЗ 2107 և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներն են Mercedes-ի վարորդը և Toyota Corolla-ի վարորդը, ով աշխատում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակում:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների և 07-ի վարորդի պատմածի, ինքը և Toyota Corolla-ն ընթանալիս են եղել դեպի Արմավիր, երբ այդ ժամանակ Արմավիրից դեպի Երևան ընթացող Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և տեղի է ունեցել վթարը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Mercedes-ի վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Վթարի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, Վաղարշապատի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանը և ՀՀ Տարածքային կառավարման Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիկունքի ապահովման վարչության պետ Արշակ Վարդանյանը: Վթարի վայրում աշխատում էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացած 2 վարորդների և 07-ի վարորդի ինքնությունը: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ավելի ուշ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Mercedes մակնիշի ARA 434 համարանիշի ավտոմեքենան վարել էր Արմավիր քաղաքի Մաշտոց փողոցի 3ա շենքի բնակիչ, 39-ամյա Կարեն Հարությունյանը, ով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա թիվ 50 շենքի բնակիչ, 49-ամյա Կնյազ Հովհաննիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 329 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչ, 29-ամյա Էդուարդ Թորոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 505 QQ 01 համարանիշի ավտոմեքենային: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացած Կ. Հովհաննիսյանը ՃՈ աշխատակից էր, կոչումով՝ կապիտան, իսկ 07-ի վարորդ Է. Թորոսյանը աշխատում է Արմավիր քաղաքի Մարզատեխնիկական դպրոցում՝ որպես վարորդ:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
23:13 20-12-2023
ԱԱԾ տնօրեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ տնօրենի տեղակալ Սիմոնյանին`գեներալ-մայորի կոչում
Այս բաժնից
2152 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)