11901 դիտում
13:13 28-03-2015
Հակոբ Հակոբյանի` Ճոյտի վիճակը ծայրահեղ ծանր է. փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալն արդեն արյուն է միզում և անհապաղ վիրահատության կարիք ունի
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, սցենարիստ Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նա անհապաղ վիրահատության` երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը:
Վերջինիս խոսքով՝ ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ Իվան Աղաջանյանը եզրակaցություն է ներկայացրել, որ Հակոբ Հակոբյանն անհապաղ ստացոնար բուժման կարիք ունի, որն էլ ներկայացրել են ՔՀԿ-ի վարչությանը, սակայն 5 օր է՝ ոչ մի պատասխան չկա:
«Նոպաներն անընդհատ կրկվում են: Արդեն արյուն է միզում: Վերջին 2 շաբաթվա ընթացքում 2 անգամ փորձել եմ նրան հանդիպել, բայց այնքան վատ է, որ չի կարողանում իջնի, որ տեսակցեմ: Նմանատիպ դեպքերում պետք է անհապաղ արձագանքեին, բայց դեռ ոչ մի արձագանք: Իհարկե, կալանքի հետ համաձայն չենք, բայց այս դեպքում մենք չենք ասում՝ կալանքը փոխենք, մենք պահանջում ենք, որ ստացոնար բուժման տանեն: Առողջության վերականգնման հարց է, որն անհասկանալի պատճառով չեն ցուցաբերում»,- ավելացրեց փաստաբանը:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Հ. Հակոբյանը խցում վնասել է իր ոտքը: Այս տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նա նշել էր, որ մարտի 20-ի երեկոյան Հակոբ Հակոբյանը խցում տեղաշարժվելիս պատահաբար ընկել է: «Ոտքը ռենտգեն են արել: Վտանգավոր ոչինչ չկա՝ սալջարդ է»,- ավելացրել էր Գ. Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ առողջական խնդիրներ ունեցող գործարարը, ով հաճախակի ուշաթափվում է, մեղադրվում է պետությանը խոշոր վնաս պատճառելով՝ ապօրինի ձեռնարկատիրության և պարտադիր վճարումներից խուսափելու մեջ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նմանատիպ նյութեր
2829 դիտում
14:14 17-02-2015
Հակոբ Հակոբյանի` Ճոյտի առողջական վիճակը ծանր է. մինչև հիմա նրան հիվանդանոց տեղափոխելու թույլտվություն չի տրվել
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21181 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1174 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու