33-ամյա վարորդը Հերացի փողոցում Opel-ով բախվել է բետոնե պատին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Երևանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 33-ամյա Արսեն Սաղաթելյանը իր վարած Opel մակնիշի 34 VM 421 համարանիշի ավտոմեքենայով Հերացի փողոցի 20/3 շենքի դիմաց բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված մեքենան վարորդը շահագործում է որպես տաքսի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի